Մարիցի ապստամբություն
Թվական | 15 սեպտեմբերի 1914 – 4 փետրվարի 1915 |
---|---|
Մասն է | South-West Africa campaign? |
Վայր | Հարավային Աֆրիկա |
Արդյունք | Բրիտանիայի հաղթանակ |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
32,000 | 12,000 |
Ռազմական կորուստներ | |
101 սպանված և վիրավոր | 124 սպանված 229 վիրավոր[1] |
Ընդհանուր կորուստներ |
Մարիցի ապստամբություն (աֆրիկաանս՝ Maritz-rebellie, անգլ.՝ Maritz Rebellion), հայտնի է նաև որպես «Բուրական ապստամբություն» կամ «Հինգ շիլինգի ապստամբություն» (անգլ.՝ Five Shilling Rebellion) (1914 թվականի սեպտեմբեր — 1915 թվականի փետրվար), բուրերի ապստամբություն Հարավաֆրիկյան Միության կառավարության դեմ, Երկրորդ անգլո-բուրական պատերազմում կորցված բուրական հանրապետությունների (Օրանժ և Տրանսվաալ), անկախության վերականգնման համար։
Ապստամբության պատճառ դարձավ 1914 թվականի աշնանն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Հարավաֆրիկյան միության կողմից Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայի (այժմ՝ Նամիբիա) տարածք ներխուժելու մտադրությունը։ Հարավաֆրիկյան միության կառավարության անդամների զգալի մասն անգլո-բուրական պատերազմի վետերաններ էին, որոնք մարտնչել էին անգլիացիների դեմ, բայց այս անգամ անցել էին բրիտանացիների կողմը։ Հենց այդ պատճառով էլ ապստամբությունը պարտվեց, իսկ դրա կազմակերպիչները դատապարտվեցին տարբեր ժամկետներով, կամ պատժվեցին խոշոր չափի տուգանքներով։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ավարտից հետո (1902 թ.) բոլոր գերի վերցված բուրերին ազատություն առաջարկվեց, բրիտանական քաղաքացիություն ընդունելու և բրիտանական կառավարության հետ խաղաղության պայմանները պահպանելու վերաբերյալ գրավոր պարտավորագիր ներկայացնելու դիմաց։ Նրանք, ովքեր հրաժարվում էին դա անել, ինչպես Դենեյս Ռեյցը, վտարվում էին Հարավային Աֆրիկայից։ Հաջորդ տասնամյակի ընթացքում նրանցից շատերը վերադարձան Հայրենիք, սակայն ոչ բոլորն էին վերադառնալիս ստորագրում այդ պարտավորագիրը։ Անգլո-բուրական պատերազմից հետո, այն բուրերը, ովքեր մարտնչում էին մինչև վերջ, սկսեցին կոչվել «bitterenders», «պնդաճակատներ, անհաշտներ», այդպես էին կոչվում նաև նրանք, ովքեր հավատարմության երդում չէին տվել բրիտանական իշխանություններին և պատրաստ էին նոր պատերազմ սկսել` օգտվելով հարմար իրավիճակից։ Ժամանակին պաշտոնաթող բուրական գեներալ Ջեյմս Հերցոգից «Tägliche Rundschau» թերթի համար հարցազրույց վերցրած գերմանացի լրագրողը գրել է, «Հերցոգը կարծում էր, որ բուրերի եռամյա պայքարը կտա իր պտուղները, Հարավաֆրիկյան Հանրապետությունը կազատագրվի միայն այն դեպքում, երբ Անգլիան կներքաշվի եվրոպական տերությունների դեմ պատերազմի մեջ»։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում «անհաշտները» տեսան իրենց հնարավորությունը, հատկապես երբ Ավլիան դարձավ Գերմանիայի թշնամին, որը մի ժամանակ աջակցում էր նրան[2]։
Պատերազմի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականի օգոստոսին Եվրոպայում սկսված ռազմական գործողությունները վաղուց սպասված էին և Հարավաֆրիկյան միության կառավարությունը շատ լավ գիտակցում էր այն հանգամանքի հետևանքները, որ իր երկիրը ընդհանուր սահման ունի Հարավ Արևմտյան Աֆրիկայում գտնվող գերմանական գաղութի հետ։ ՀԱՄ վարչապետ Լուիս Բոտան Լոնդոնին տեղեկացրեց, որ Հարավային Աֆրիկան կարող է ինքն իրեն պաշտպանել և բրիտանական կայազորը կարելի է ուղարկել Ֆրանսիա։ Երբ բրիտանական կառավարությունը հարցրեց Բոտային, թե արդյոք իր զորքերը կարող են ներխուժել Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, նա հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է դրան։ Եվրոպայում ռազմական գործողությունները սկսելուց հետո, Հարավաֆրիկյան միության զորքերը տեղակայվեցին Հարավարևմտյան Աֆրիկայի հետ սահմանին։ Այդ զորքերի հրամանատարությունը ստանձնել էին գեներալներ Հենրի Լուկինը և Մանի Մարիցը։ Բոտայի հայտարարությունից անմիջապես հետո մեկ այլ բուրական ջոկատ էլ տեղակայվեց գերմանական Լյուդերից նավահանգստում։
Ապստամբության ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ բուրեր դեմ հանդես եկան բրիտանական շահերից ելնելով գերմանացիների դեմ պատերազմին մասնակցելուն, հատկապես նկատի ունենալով, որ անգլո բուրական պատերազմի ժամանակ Գերմանիան համակրում էր բուրերին։ Տեղեկանալով ՀԱՄ-ի կառավարության գերմանական գաղութի դեմ հաձակման ծրագրերի մասին՝ ՀԱՄ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Քրիստիան Բեյերսը հրաժարական տվեց։ Նա գրեց.
Ցավալի է, որ պատերազմի պատճառը գերմանացիների «բարբարոսությունն» է։ Մենք ներել ենք, բայց չենք մոռացել այն բարբարոսությունը, որ գերմանացիք իրականացրի մեր երկրում հարավաֆրիկյան պատերազմի ժամանակ։ |
Նկատի էր առնվել նաև, թե ինչ վայրագություններ էին կատարել բրիտանացիները բուրական և աֆրիկյան ժողովուրդների նկատմամբ, Երկրորդ Անգլո-բուրական պատերազմի ժամանակ։ Սենատոր, գեներալ Կոոս դե լա Ռեյը խորհրդարանում քննարկումների ժամանակ հավանություն չտվեց կառավարության ծրագրին, հանդիպեց Բեյսերին և սեպտեմբերի 15-ի միասին մեկնեցին Պոչեֆստրում (Տրանսվաալ) գեներալ Յան Կեմպի մոտ, ում տրամադրության տակ էին գտնվում զենքի խոշոր պահեստը և նոր վերապատրաստում անցած 2000 զինվորական։ Նրանցից շատերը ինչպես կանխատեսվում էր պատրաստ էին օժանդակելու սադրիչներին։
Թեև այս ուղևորության նպատակը այդպես էլ մնում է չպարզված, հարավաֆրիկյան իշխանությունները համոզված էին, որ այն ձեռնարկվել էր խռովություն նախապատրաստելու նպատակով, հենց այս տարբերակն է հետագայում առաջ քաշվել Մարիցի ապստամբության և նրա ճնշման մասին կառավարական «Կապույտ գրքում», («Report on the Outbreak of the Rebellion and the Policy of the Government with regard to its Suppression», փետրվար 1915 թ.)[3]: Ինչպես պնդում էր գեներալ Բեյերսը նրանք միայն ցանկանում էին քննարկել բանակի ղեկավարության հրաժարականի հարցը, ի նշան բողոքի կառավարության ծրագրերի դեմ։ Ճանապարհին ավտոմեքենան «սխալմամբ» գնդակոծվել էր ոմն Ֆոստերի բանդային ձերբակալելու համար կազմավորված ոստիկանական խմբի կողմից և Դե լա Ռեյը սպանվեց։ Նրա հուղարկավորության ժամանակ հավաքված աֆրիկաներ ազգայնականները քննարկում էին մի տարբերակ, ըստ որի սենատորի մահը իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական սպանություն էր։ Նման ասեկոսեները ավելի էին սրում իրավիճակը։ Այս իրավիճակում գեներալ Մարիցը իր ջոկատով խռովություն բարձրացրեց։ Նա ժամանակավոր կառավարության անունից դիմեց ժողովրդին, որով հռչակեց նախկին Տրանվաալի, Օրանժի Ազատ Պետության, Նատալի գավառի և Կապի գաղութի անկախությունը։ Մարիցի այդ կոչը ուղղված էր ողջ սպիտակ բնակչությանը, անկախ ազգությունից։
Զենք վերցրեք ձեր ձեռքը և կյանքի կոչեք ազատ ու անկախ Հարավային Աֆրիկա ունենալու վաղեմի երազանքը։ |
Մարիցայի հայտարարության համաձայն ժամանակավոր կառավարության ղեկավարները պետք է լինեին գեներալներ Քրիստիան Բեյերսը, Քրիստիանդե Վետը, Մանյե Մարիցը, Յան Կեմպը և Բոզեյդենհաութը (Bezuidenhout):
Ամենախոշոր ապստամբական ջոկատները գլխավորում էին Մարիցը, Դե Վետ Բեյերսը և Կեմպը։ Մարիցի ջոկատը գրավել էր Հյուսիսային Կապի գավառի Օրանժ գետի ափին գտնվող Կեյմուս քաղաքը։ Լիդենբուրգյան ջոկատը հանրահայտ գեներալ Դե Վետի ղեկավարությամբ նվաճեց Գեյլբորն քաղաքը, գրավեց գնացքը և կառավարական զինապահեստները։ Նրան միացան տեղացի ազդեցիկ բնակիչներ, որի շնորհիվ շաբաթվա վերջում նրա ջոկատի թվաքանակը հասավ 3000 մարդու։ Բեյերսը նույնպես ջոկատ հավաքեց լեռնային Մագալիսբերգ շրջանում։ Ընդհանուր առմամբ ապստամբությանը մասնակցեց 12 հազար մարդ։ Սակայն նրանք գործում էին բաժան- բաժան, իսկ նրանց դիմակայում էին 32 հազարանոց գաղութային կոնտինգենտ, որոնցից քսան հազարը բուրեր էին։
1914 թվականի հոկտեմբերի 14-ին ՀԱՄ-ի իշխանությունները ռազմական դրություն հայտարարեցին և իշխանական ուժերը գեներալներ Լուիս Բոտայի ու Յանա Սմեթսի գլխավորությամբ սկսեցին ճնշել ապստամբությունը։ Գեներալ Մարիցայի ջոկատը ջախջախվեց հոկտեմբերի 24-ին, իսկ իրեն հաջողվեց թաքնվել Հարավ Արևմտյան Աֆրիկայի տարածքում։ Բեյերսի ջոկատը հարձակման ենթարկվեց և ջախջախվեց հոկտեմբերի 28-ին, որից հետո մնացած մասին Բեյերսը տեղափոխում է Կեմպ, բայց դեկտեմբերի 8-ին խեղդվում է Վաալ գետում։ Գեներալ Դե Վետը գերեվարվեց Բեչուանալենդում։
Գեներալ Կեմպը 1100 կիլոմետրանոց անցում կատարեց Կալահարի անապատում՝ կորցնելով 300 մարդ 800 հոգուց և ձիերի մեծ մասին և միացավ Մարիցին գերմանական տարածքում։ Սակայն մոտ մեկ շաբաթ անց վերադարձավ և հանձնվեց ՀԱՄ իշխանություններին 1915 թվականի փետրվարի 4-ին։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիցի ապստամբության պարտությունից հետո հարավաֆրիկյան բանակը շարունակում էր մարտական գործողությունները Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկայում՝ ջախջախելով գերմանացիներին 1915 թվականի հուլիսին (տես՝ Հարավարևմտաաֆրիկյան արշավանքներ)։
1916 թվականի Իռլանդական Զատկի ապստամբության ղեկավարների ճակատագրի համեմատ, Բուրական ապստամբության կազմակերպիչների համար ամեն ինչ համեմատաբար ավելի հեշտ ստացվեց։ Նրանք դատապարտվեցին 6-ից 7 տարվա ազատազրկման և խոշոր չափի տուգանքների։ Երկու տարի անց նրանք ազատվեցին բանտից, այն բանից հետո, երբ Լուիս Բոտան համաներում հայտարարեց։ Դրանից հետո «անհաշտները» Հարավաֆրիկյան միության սահմանադրության շրջանակներում կենտրոնացան քաղաքական գործունեության վրա և ստեղծեցին Ազգային կուսակցություն, որը գերիշխող դիրք էր գրավում Հարավային Աֆրիկայի քաղաքականության մեջ 1940 թվականի սկզբից մինչև 1990- ական թվականների սկիզբը՝ ձևավորելով ապարտհեյդի համակարգը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bunting, Brian (1969), The Rise of the South African Reich, on the ANC website and says «The following books were written by or about ANC members and are provided here in full».
- Plaatje, Sol (1916), «Chapter XXIII — The Boer Rebellion», Native Life in South Africa, P. S. King in London.
- Orford, J.G. (Correlator) (1971-05-17), Reflections on the possible influence of «Siener» van Rensburg’s visions on General J.H. «Koos» de la Rey and some of the results, Military History Journal — Vol 2 No 2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The First World War: Volume I: To Arms - Hew Strachan - Google Books». Books.google.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ До смерти королевы Виктории.
- ↑ Коос де ла Рей предлагал сохранять нейтралитет до тех пор, пока Южная Африка сама не подвергнется нападению со стороны немцев.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bunting, Brian (1969), «Chapter 1: The Birth of the Nationalist Party», The Rise of the South African Reich, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 18-ին, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ինon the ANC website and says ""
- Plaatje, Sol (1916), «Chapter XXIII – The Boer Rebellion», Native Life in South Africa, P. S. King in London
- Orford, J.G. (Correlator) (1971 թ․ մայիսի 17), Reflections on the possible influence of "Siener" van Rensburg's visions on General J.H. "Koos" de la Rey and some of the results, Military History Journal – Vol 2 No 2
- Union of South Africa (1915), Report on the Outbreak of the Rebellion and the Policy of the Government with regard to its Suppression, Cape Town: SA Government, էջեր 26, 63–67